Գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի, առաջարկվող վարկերն էլ անմատչելի են գյուղացիների մեծ մասի համար. Սերգեյ Բագրատյան |tert.am|
09:08 - 08 հունիսի, 2019

Գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի, առաջարկվող վարկերն էլ անմատչելի են գյուղացիների մեծ մասի համար. Սերգեյ Բագրատյան |tert.am|

tert.am։ Մենք տարիներ շարունակ չենք կարողանում էֆեկիվ օգտագործել գյուղատնտեսության հնարավորությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով նախագահի տեղակալ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա նշեց, որ գյուղացիները նախկինում արդեն իսկ բարձր վարկավորումներ ստանալով կորցրել են իրենց վարկունակությունը: «Առաջարկվող վարկերը գրեթե անմատչելի է գյուղացիների մեծ մասին՝ սև ցուցակներում լինելու և վարկերի ընթացակարգը անհասկանալի լինելու պատճառով: Բացի այդ, օրինակ՝ տոհմային տավարաբուծության ծրագիր է առաջարկվում այն դեպքում, երբ կերային բազային հնարավորություն է պետք և խիստ հարստացված կեր է պետք, որը չենք կարողանում ապահովել»,-ասաց նա և նշեց, որ առաջարկում են վարկ, որի ընթացակարգը պարզ չէ:

Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ մենք ոչ թե պետք է ինչ-որ ծրագիր մեխանիկորեն տեղափոխենք Հայաստան, այլ պետք է տեղայնացնենք: Անդրադառնալով ոռոգման համակարգին՝ պատգամավորը նկատեց, որ երեք հողակտոր ունենալու դեպքում երեքից երկուսը ոռոգելի չեն լինում: Նա նշեց, որ դրա պատճառը հնացված ենթակառուցվածքներն են, ոռոգման համակարգի նախկինում կոռումպացված լինելն է:

Ավելին՝ tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել