Գերմանիան կհատկացնի 525 միլիոն եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար |armenpress.am|
20:34 - 04 մայիսի, 2020

Գերմանիան կհատկացնի 525 միլիոն եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պետությունը կհատկացնի 525 միլիոն եվրո գլոբալ մակարդակով կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գերմանիան հակված է այդ նպատակին, և դոնորների համաժողովին մեր ներդրումը կլինի 525 մլն եվրոյի չափով: Դրանից բացի, մենք ընդհանուր առմամբ կմեծացնենք մեր ներդրումը գլոբալ առողջապահական ոլորտում մինչև 1,3 մլրդ եվրոյի չափով»,-ասել է Անգելա Մերկելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել