24news.am: Գերմանիայի նախագահ Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկման և նոր ընտրություններ կազմակերպելու որոշման մասին հայտարարություն է արել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Քննադատելով Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերոնշյալ որոշումը՝ Շտայնմայերն ընդգծել է, որ Թուրքիայի ապագան ու ժողովրդավարությունն իր համար մեծ կարևորություն ունեն։

Գերմանիայի նախագահը մտահոգիչ է համարել Ստամբուլում ընտրությունները վերստին անցկացնելու որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ ԿԸՀ-ն մինչ այս պահը դեռ չի նշել որևէ համոզիչ փաստարկ, թե ինչու է անհրաժեշտ կազմակերպել նոր ընտրություններ։