Գեղարքունիքի մարզպետը լավ սպասելիքներ ունի 2020 թվականի տնտեսական տարվանից |armenpress.am|
09:55 - 28 դեկտեմբերի, 2019

Գեղարքունիքի մարզպետը լավ սպասելիքներ ունի 2020 թվականի տնտեսական տարվանից |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզպետարանի դահլիճում հրավիրված հանդիպման ժամանակ մարզպետ Գնել Սանոսյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց մարզպետարանի աշխատակիցներին: Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի եւ ընթացիկ տարում արձանագրված ձեռքբերումների համար: Նա նաեւ հույս հայտնեց, որ եկող տարում կարձանագրվեն ավելի բարձր արդյունքներ:

«Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել բավական կարեւոր եւ բազմաթիվ հաջողություններով լի տարվա համար: Մենք մեկ տարուց ավելի է, ինչ միասին աշխատում ենք, եւ, կարծում եմ, բոլորս էլ հասկացել ենք, թե ինչպիսի աշխատաոճ է պահանջվում այսօր պետական կառավարման համակարգում: Մենք Հայաստանում այս տարի բազմաթիվ ուղղություններով առաջին տեղում ենք, եւ ուզում եմ բոլորիդ անկեղծ շնորհակալություն հայտնել»:

Ամենաշատ ճանապարհներ կառուցվել են մեզ մոտ, ամենաշատ ջրագծեր եւ մանկապարտեզներ կառուցվել եւ վերանորոգվել են մեր մարզում: Մեր մարզը սոցիալական խնդիրներ ունեցող մարզ է, եւ այս շենքում աշխատող մարդկանցից շատ բան է կախված՝ դրանք մեղմելու կամ լուծելու համար: Հուսամ, որ եկող տարվա ընթացքում մեր համատեղ աշխատանքով մենք ավելի շատ ձեռքբերումներ կունենանք ու կպահպանենք մեր առաջատար դիրքերը Հայաստանի Հանրապետությունում:

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում ամենայն բարիք եւ երջանկությունե,- շնորհավորանքի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանի՝ մարզի բնակչությանն ուղղված շնորհավորական ուղերձը կհրապարակվի Ամանորի նախօրեին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել