Գեղարքունիքի մարզում 66 կմ ճանապարհ կկառուցվի. Գեղարքունիքի մարզպետ |aysor.am|
08:48 - 11 մայիսի, 2019

Գեղարքունիքի մարզում 66 կմ ճանապարհ կկառուցվի. Գեղարքունիքի մարզպետ |aysor.am|

aysor.am։ 2019 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում կկառուցվի կամ կհիմնանորոգվի 66 կմ ճանապարհ, որի համար կծախսվի 6 մլրդ դրամ, համաժողովի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Սուբվենցիոն ծրագրերի միջոցով, ըստ մարզպետի, ևս 2.5 մլրդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ կտարվեն։ Մասնավորապես, զբոսաշրջության զարգացման նպատակով կառուցվելու է Մաքենիսի, Արծվանիստի վանական համալիրներ տանող ճանապարհները։

Բացի այդ, այս տարի կկառուցվի մոտ 22 ոռոգման ցանց, ինչպես նաև խմելու ջրի ցանցեր։

«Ես ուզում եմ ընդգծել, որ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կառավարությունը քայել էր կատարում», - նշեց պաշտոնյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել