Գասպարիի հետ կատարվածի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով
06:55 - 15 մայիսի, 2019

Գասպարիի հետ կատարվածի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով

Մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Ավան-Նոր Նորք» նստավայրի տարածքում Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ վերջինիս ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազությունից քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել