Գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակելու. Գարեգին Բաղրամյան |aysor.am|
09:01 - 18 ապրիլի, 2019

Գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակելու. Գարեգին Բաղրամյան |aysor.am|

aysor.am: Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը հերքում է տեղեկությունները, թե գազի գնի հարցում պետությունը պարտքեր է կուտակում։

«Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծված նշել, որ որևիցե պարտք պետության կողմից չի կարող կուտակվել», -  ասաց Գարեգին Բարամյանը, որը եկել էր խորհրդարան նախագիծ ներկայացնելու համար։

Պաշտոնյան տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ, թե ինչի հաշվին է իրականացվելու գնի սուբսիդավորումը և այդ առաջարկությունները պետք է քննարկի ռուսական «Գազպրոմ» ընկերությայն հետ։

Մեր դիտարկմանը, թե ըստ մամուլի, «Գազպրոմ Արմենիան» գնի սուբսիդավորումը կատարում է տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին, Գարեգին Բաղրամյանը արձագանքեց. «Ընդհանուր ընկերությունում սկսվել են օպտիմալացման գործընթացներ և դրա շրջանակներում կարող է նաև որոշակի տեսուչների քանակ կրճատվի»։

Նա նկատեց, որ հնարավոր է օպտիմալացումը վերաբերի նաև վերին օղակի պաշտոնյաներին. «Դա ընդհանուր օպտիմալացում է, և ընկերությունն ինքն է որոշում՝ ինչ ուղղությամբ դա իրականացնել։

Իսկ ինչ վերաբերում է հարցերին, թե եթե կարելի էր կրճատել, ապա ինչո՞ւ չէին կրճատում մինչ այժմ, ապա ասեմ, որ օրենսդրական որոշակի խնդիրներ կային մինչ այժմ՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված գործում էին միջպետական համաձայնագրեր, որոնք ունեին սահմանափակումներ և դրանից ելնելով էլ Հանրայն ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եթե ունենար մեծ ցանկություն, չէր կարող որևիցե փոփոխություն իրականացնել։ Համաձայնագրերը սահմանաակումներ ունեին, վավերացվել էին Ազգային ժողովի կողմից և ունեին օրենքի ուժ»։

 




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել