lragir.am: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառտուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ցեմենտի պետական տուրքի հարցին։

«Ցեմենտի գործարանի համար մենք հայտարարել ենք՝ քանի որ դա ոլորտի խնդիր է, ոչ թե անձնական շահի, դրա համար մենք հայտարարել ենք, որ չենք խառնվելու։ Այսօր հիմնական հանձնաժողովը ոնց որոշում կայացրեց, մենք ընդունելու ենք։ Եվ համապատասխան ոնց իրենք ընտրություն կատարեն, այնպես էլ մենք ենք կատարելու, բայց իրենց պատասխանատվությամբ։

Ես միշտ իմ ժողովրդի կողքին լինելով, գնալով, ասելով, որ լիարժեք կարողանանք որպես էսօր քաղաքական կուսակցության ղեկավար լիարժեք օրինակ ծառայեմ, վնաս կրեմ լավ լինելու համար, բոլորը հակառակ են հասկանում։ Մարդիկ երեք օր անձրևի տակ լինելով՝ ցանկություն ա եղել հանդիպել Ծառուկյանի հետ։ Բոլորը ցանկացել են գալ, հասնել կառավարություն, ասել եմ՝ չի կարելի, մի հոգի թող գա» ,- ասաց Ծառուկյանը։

Հարցին, թե աշխատակիցների կամ արտադրանքի կրճատումներ լինելո՞ւ են գործարանում, նա պատասխանեց, որ ինքը գործարանի սեփականատերն է, չի կարող այդ հարցին չի խառնվում։ «Դա դուք կարող եք հարցնել կառավարիչներին։ Որպես սեփականատեր՝ ես չեմ խառնվելու, հանձնել եմ կառավարման, կառավարումը կորոշի, թե ոնց է ձեռնտու հիմնական գործարանի շահերը պահելու համար»,- հավելեց նա։