Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները բացեցին Բաղրամյան պողոտան |armenpress.am|
09:24 - 29 մայիսի, 2019

Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները բացեցին Բաղրամյան պողոտան |armenpress.am|

armenpress.am։ Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները ոստիկանության հորդորով բացեցին Բաղրամյան պողոտան:

Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։
Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներն աշխատանքային խումբ էին ձևավորել, որն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

Բուքմեյքերական գրասեյնակների աշխատակիցները բացեցին Բաղրամյան պողոտան, սակայն չեն հեռանում տարածքից, սպասում են աշխատանքային խմբի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջև հանդիպման արդյունքներին, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքները:

Օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել բուքմեյքերական գրասենյակների թիվը: Աշխատկիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակների փակմամբ խաղամոլության խնդիրը չի լուծվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել