Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը շարունակում է բարելավվել. CNN
 |tert.am|
19:32 - 09 ապրիլի, 2020

Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը շարունակում է բարելավվել. CNN |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը շարունակում է բարելավվել: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքական գործչի մամլո խոսնակը:

Բորիս Ջոնսոնը երրորդ գիշերն է անցկացրել Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ջոնսոնը հոսպիտալացվել էր կիրակի՝ իր մոտ կորոնավիրուսի ախտորոշումից 10 օր անց:

«Ջոնսոնը գիշերը լավ է անցկացրել և շարունակում է ապաքինվել: Նա լավ տրամադրություն ունի»,- ասել է խոսնակը: Վերջինս հավելել է, որ վարչապետը շարունակում է «ստանդարտ թթվածնային բուժում» ստանալ և շնորհակալ է բուժանձնակազմին իրենց հոգատարության համար:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին տվյալների համաձայն գերազանցել է 7000-ը, վարակվածներինը՝ 60 000-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել