Բորիս Ջոնսոնը քիչ հավանական է համարում առանց գործարքի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը |news.am|
14:03 - 27 հունիսի, 2019

Բորիս Ջոնսոնը քիչ հավանական է համարում առանց գործարքի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը |news.am|

news.am: Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդ Բորիս Ջոնսոնը քիչ հավանական է համարում առանց Brexit-ի պայմանների մասին գործարքի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու սցենարը:

Այս մասին նա հայտարարել է ConservativeHome պահպանողական տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ջոնսոնը նշել է, որ վարչապետ ընտրվելու դեպքում Բրիտանիայի կառավարության քաղաքականությունը ուղղված կլինի ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին Բրիտանիայի դուրս գալուն:

Պատասխանելով հարցին՝ նշանակում է դա արդյոք, որ կառավարության նոր կազմում չեն ընդգրկվի նախարարները, որոնք դեմ են առանց գործարքի Brexit-ին, նա ասել է.
«Չեմ կարծում, որ մենք կունենանք առանց համաձայնագրի արդյունք»:

Ընդ որում բրիտանացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ կառավարության անդամները պետք է հաշտվեն ԵՄ-ից ԱՀԿ պայմանների հիման վրա Բրիտանիայի դուրս գալու հետ:

Ջոնսոնի կարծիքով Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների տրամադրությունները փոխվում են, դրա համար լիովին հնարավոր է, որ նրանք չեն աջակցի Brexit-ի հերթական հետաձգումը:

«Ես հանձնառու եմ, որպեսզի Բրիտանիան հոկտենմբերի 31-ին դուրս գա ԵՄ-ից: Եվ ես շատ քիչ հավանական եմ համարում, որ խորհրդարանը կցանկանա հետաձգել այդ հարցի լուծումը», - հավելել է նա:

Հունիսի 7-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնապես տեղեկացրել էր Պահպանողական կուսակցության 1922 կոմիտեին թորիի առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին, ինչը իշխող քաղաքական ուժին առիթ էր տվել նոր ղեկավարի ընտրության քարոզարշավի մեկնարկի համար:

Պահպանողականների առաջնորդի ընտրության եզրափակիչ են դուրս եկել Բորիս Ջոնսոնը եւ ԱԳ նախարար Ջերեմի Հանթը: Թորիի նոր առաջնորդի անունը հայտնի կդառնա հուլիսի 23-ին եւ հաջորդ օրը նա պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել