Բորիս Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենազանգվածային սահմանափակումների մասին
11:09 - 24 մարտի, 2020

Բորիս Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենազանգվածային սահմանափակումների մասին

Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է իր ժողովրդին՝ հայտարարելով երկրի պատմության մեջ ամենազանգվածային սահմանափակումների մասին։ Իր ելույթը Բորիս Ջոնսոնը սկսել է հատևյալ խոսքերով․

«Որևէ երկրի վարչապետ չէր ուզենա նման միջոցներ հրահանգել, սակայն ներկա պայմաններում չկա դյուրին որոշում»։ 

Այսպիսով, երկրում փակվում են բոլոր կրոնական հայստատությունները՝ եկեղեցիները, մզկիթները, սինագոգները, բոլոր ոչ մթերային խանութները, սահմանափակվում է ելուտումուտը տնից՝ բացառությամբ աշխատանքի, գնումների և օրական մեկ անգամ մարզումների գնալուց։

Այգիների մի մասը բաց է մնալու։ Արգելվում են  2 հոգուց ավել հանրային կուտակումները; Ոստիկանությանը տրվել է լիազորություն տուգանել ռեժիմի խախտողներին։

Աղբյուրը՝ telegraph.co.uk:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել