Բորիս Ջոնսոնը թույլ է տվել գաղտնազերծել «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ զեկույցը |shantnews.am|
05:12 - 18 դեկտեմբերի, 2019

Բորիս Ջոնսոնը թույլ է տվել գաղտնազերծել «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ զեկույցը |shantnews.am|

shantnews.am։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը թույլ է տվել խորհրդարանական զեկույց հրապարակել բրիտանական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի ենթադրյալ փորձերի վերաբերյալ, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով վարչապետի ներկայացուցչին:

«Ջոնսոնն ուսումնասիրել է անցյալ ամիս իրեն ներկայացրած զեկույցը և գոհ է դրանից. հրապարակման համար խոչընդոտներ չկան»,- ասել է վարչապետի ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ զեկույցը պատրաստվել է Բրիտանիայի խորհրդարանի հետախուզության և անվտանգության հանձնաժողովի նախորդ կազմի կողմից, հետևաբար, այն չի հրապարակվելու մինչև խորհրդարանական նոր հանձնաժողովի ձևավորումը:

Սպասվում է, որ փաստաթուղթը կհրապարակվի 1-2 ամսվա ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել