Բոլոր պարգևատրումները տրվել են աշխատավարձերի ֆոնդերի խնայողությունների հաշվին․ Կոտայքի մարզպետ
15:01 - 10 մարտի, 2020

Բոլոր պարգևատրումները տրվել են աշխատավարձերի ֆոնդերի խնայողությունների հաշվին․ Կոտայքի մարզպետ

«Բոլոր պարգևատրումները տրվել են ըստ օրենքի և սեփական խնայողությունների հաշվին»։ Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Հարցին, թե հոկտեմբեր ամսվանից հետո որքան պարգևավճար է ստացել մարզպետը և մարզպետարանի մյուս ախատողները, Պետրոսյանը պատասխանեց, որ չի կարող հստակ թվեր նշել, սակայն ընդգծեց, որ բոլոր պարգևավճարները տրվել են օրենքով սահմանված կարգով, բացառապես աշխատավարձային ֆոնդերի խնայողությունների հաշվին և ամեն ինչ մանրամասն հայտարարագրվելու է։

«Ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ 137 մարզպետարանի հաստիքացուցակից, այս պահին թափուր է շուրջ 20  աշխատատեղ, և այդ թափուր աշխատողների  աշխատանքը նույնպես կատարել են մարզպետարանի մյուս աշխատակիցները : Մի կողմից  խնդիրն այն է, որ դժվար է գտնել այնպիսի կադրեր, որոնք կհամապատասխանեին պահանջներին, ինչ-որ տեղ էլ  խնդիրը կապված է ցածր աշխատավարձի հետ: Օրինակ, առաջին կարգի մասնագետի մաքուր աշխատավարձը  77 հազար դրամ է ՝ չնայած այն հանգամանքին, որ սա գրասենյակային աշխատանք չէ, այլ` ակտիվ աշխատանք է ենթադրում: Շատ քչերն են պատրաստ 80․000 դրամով նման աշխանք կատարել։ Բացի վերը նշված գործոններից, որոշ թափուր աշխատատեղեր 20-25 տոկոսով չեն լրացվել սպասվող օպտիմիզացիայի ֆոնին, ուստի նպատակահարմար չէր աշխատակիցների ընդունել, ապա` կրճատել»,- պարզաբանեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել