Բոլորի ուզածը դա է, որ վարչապետի հետ մեր հարաբերությունները վատանան, բայց չեն վատանալու. Գագիկ Ծառուկյան |news.am|
09:09 - 24 ապրիլի, 2019

Բոլորի ուզածը դա է, որ վարչապետի հետ մեր հարաբերությունները վատանան, բայց չեն վատանալու. Գագիկ Ծառուկյան |news.am|

news.am: Բոլորի ուզածը դա է, որ վարչապետի հետ մեր հարաբերությունները վատանան, բայց չեն վատանալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այդ մասին մամուլի հրապարակումներին:

«Բոլորը հիմա կուսակցություններ են բացում, ինչ-որ շարժի մեջ են, հանգիստ թողեք տնտեսությունը զարգանա: Այդպիսի բան չկա, չի էլ կարա լինի»,-ասաց նա:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ինչ են քննարկել, Ծառուկյանը պատասխանեց. «Շատ կառուցողական, ներդրումային, որ ասենք թե ուզում ենք, առաջարկում ենք, որ հիմնական խնդիրը վարչապետին ճիշտ պետք է ներկայացնել: Իսկ ճիշտ չներկայացողները պատասխան են տալու:

Այսօր հիմնական խնդիրը վարչապետին ներքին, արտաքին տնտեսական, քաղաքական, սոցիալական խնդիրները ներկայացնելն է: Վարչապետի ուզածն ի՞նչ ա, որ իր երկիրը հզորանա, զարգանա, շարժ լինի: Չի կարող պատահի, որ նա վատն ուզի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել