Բնության պահպանությունը Կառավարության ուշադրության կենտրոնում է. Իմ քայլը |news.am|
10:56 - 19 հուլիսի, 2019

Բնության պահպանությունը Կառավարության ուշադրության կենտրոնում է. Իմ քայլը |news.am|

news.am: Պետությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա բնական ռեսուրսների պատշաճ շահագործման եւ պահպանման հետ կապված հարցերի վերաբերյալ: Հուլիսի 19-ին Իջեւանում իրավիճակի թեմայով քննարկմանն այս մասին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հստակ դիրքորոշում ունի այս հարցով: «Բնության պահպանությունը կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ առեւտրային նպատակներով բնական ռեսուրսների եւ մի շարք սոցիալական խնդիրներ լուծման համար շահագործումը այսուհետ պետք է բացառել, բայց միեւնույն ժամանակ անհրաժեշտ է մարդկանց ինչ-որ այլընտրանք առաջարկել », - ասաց Գալստյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել