Բնապահպանության նախարարը, Արագածոտնի մարզպետն ու Ապարանի համայնքապետը՝ պատասխանողի կարգավիճակում |hetq.am|
09:06 - 17 հունիսի, 2019

Բնապահպանության նախարարը, Արագածոտնի մարզպետն ու Ապարանի համայնքապետը՝ պատասխանողի կարգավիճակում |hetq.am|

hetq.am։ Վաղը վարչական դատարանում մեկնարկում է «Էլ-կաս» և «Վակուֆլօ» ՍՊԸ-ներն ընդդեմ բնապահպանության նախարարի (այժմ՝ շրջակա միջավայրի նախարար), Արագածոտնի մարզպետի և Ապարանի համայնքապետի գործի քննությունը: Ընկերությունները նշված պաշտոնյաներից պահանջում են ձեռնպահ մնալ «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր ՀԷԿ-երի գործունեությունը կամ շահագործումը դադարեցնելուն ուղված գործողություններ կատարելուց:

Նշենք, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղի մի խումբ բնակիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում և կանգնեցնում են հէկերի շահագործումը: Նմանատիպ դեպք եղավ նաև վերջերս: Այդ փաստով դեռևս մարտ ամսին հայտարարություն էր տարածել վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան:

«2018թ.նոյեմբեր ամսին մարզպետ Դ. Գևորգյանը և Ապարան համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանն Արագած գյուղի մի խումբ բնակիչների հետ միասին, չունենալով նման լիազորություններ, կանգնեցրել են Գեղարոտ գետի վրա գտնվող «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր հէկերի շահագործումը, ինչի մասին պարոն Դ. Գևորգյանը 2018թ. նոյեմբերի 23-ին իր ֆէյսբուքյան էջում և մարզպետարանի կայքում տեղադրել է համապատասխան գրառումներ և լուսանկարներ:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Արագած գյուղի մի խումբ բնակիչներ անհիմն կասկածանք են հայտնել, իբր փոքր հէկերի աշխատանքի արդյունքում աղտոտվում են Գեղարոտ գետի ջրերը: Այս կասկածանքներին մեծապես նպաստել է այն, որ նախկինում, մինչև 1988թ. ավերիչ երկրաշարժը, գետում եղել են տարբեր ձկնատեսակներ։ Սակայն երկրաշարժից հետո երկրաբանական կատակլիզմների հետևանքով տեղի ունեցած ջրի քիմիական բաղադրության կատաստրոֆիկ փոփոխության պատճառով վերջիններս ի սպառ վերացել են»,-նշված էր հայտարարության մեջ:

Ստեղծվել էր միջգերատեսչական խումբ, սակայն գյուղի մի խումբ բնակիչներ խոչընդոտել էին աշխատանքներին՝ չթույլատրելով Գեղարոտ գետից ջրից վերցնել նմուշներ, որոնք պետք է պատասխանեին իրենց իսկ կողմից բարձրացված հարցերին:

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել