Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են կատարել մարզերի ջրային տարածքներում. ԲԸՏՄ
 |armtimes.com|
21:00 - 22 ապրիլի, 2020

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են կատարել մարզերի ջրային տարածքներում. ԲԸՏՄ |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի, ՀՀ Արարատի մարզի Զովաշենի ջրամբարի և ՀՀ Արմավիրի մարզի ջրային տարածքներում։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ լրատվական ծառայությունը:

ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված ձկնագողության երկու դեպքով առգրավվել են 850 մետր ձկնորսական դնովի ցանցեր՝ Երասխահուն գյուղի հարակից լճերից՝ 600 մետր, Ջրառատ գյուղի հարակից լճերից՝ 250 մետր։

Հայտնաբերվել և առգրավվել է նաև մեկ ինքնաշեն փչովի ռետինե նավակ։ Իրավախախտները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել