Բլոկչեյն տեխնոլոգիաները զենք են կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ. Նուբար Աֆեյան |news.am|
11:37 - 14 հոկտեմբերի, 2019

Բլոկչեյն տեխնոլոգիաները զենք են կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ. Նուբար Աֆեյան |news.am|

news.am: Բլոկչեյն տեխնոլոգիաները կարող են զենք դառնալ կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ: Այս մասին բլոկչեյն միջազգային համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ավրորա» ֆորումի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Նրա խոսքով՝ բլոկչեյն տեխնոլոգիաները կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչեւ ֆինանսական չարաշահումների դեմ պայքար: Խոստովանելով, որ ինքը կրիպտոարժույթի գծով մասնագետ չէ, Աֆեյանը նշեց, որ հաշվի առնելով որոշ երկրներում բացասական փորձը՝ ինքը զգուշությամբ է վերաբերվում այդ ֆինանսական գործիքին: Ինքը՝ Աֆեյանը, կողմնակից է բլոկչեյն տեխնոլոգիաների խթանմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դեղագործությունն ու գյուղատնտեսությունը: Նա վստահ է, որ բլոկչեյնը կարող է էապես մեծացնել այդ ոլորտների արդյունավետությունը:

«Կան բազմաթիվ ոլորտներ, որոնք կարող են բարեփոխվել եւ էապես զարգանալ բլոկչեյնի շնորհիվ»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել սոցիալական ազդեցության ոլորտում:

«Ինչպե՞ս հասնել նրան, որպեսզի բնակչության կարիքավոր շերտերը դրամական օգնություն ստանան, սակայն այդ գործընթացը մաքսիմալ թափանցիկ լինի: Ինչպե՞ս հասնել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման: Բլոկչեյնը կարող է այդ հարցում կարեւոր դեր ունենալ»,- վստահ է նա:

«Բլոկչեյնը կարող է օգտագործվել նաեւ կառավարությունների կողմից՝ ֆինանսական չարաշահումերի մակարդակը նվազեցնելու համար: Դա հիանալի տեխնոլոգիա է, որը կարող է ապահովել տեղեկատվության եւ տրանզակցիաների հուսալիությունը»,- եզրափակեց Աֆեյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել