armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն Է առաջարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի պաշտոնում:Այդ մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է Բելառուսի ղեկավարը:


«Իհարկե, մենք մտածում Էինք, թե ում առաջարկենք: Ճիշտ Է, ցանկացողներ Էլ կային,-նշել Է նա:-Բայց ես կարծում եմ, որ դուք դա կարող եք, միայն դուք: Որովհետեւ բոլոր թեկնածությունները, որոնք ինձ հարկ եղավ դիտարկել, ավելի թույլ Էին, նվազ փորձառու, զիջում Էին դիվանագետի որակներով: Դուք ունեք բոլոր այս որակները»,-ասել Է նախագահը Մյասնիկովիչի հետ կայացած հանդիպմանը:


Լուկաշենկոյի խոսքով՝ ինքն իր որոշման մասին տեղեկացրել Է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին: