Բաքվում նոր զորավարժություն` Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ |ermenihaber.am|
10:23 - 27 օգոստոսի, 2019

Բաքվում նոր զորավարժություն` Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ |ermenihaber.am|

ermenihaber.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բաքվում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ կայանալիք «Eternity-2019» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի ԶՈՒ զորախաղերի կենտրոնում և դաշտային պայմաններում:

Համակարգչային աջակցությամբ ուղեկցվող զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 2-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 6-ը:

Նշվում է, որ վերոհիշյալ երկրների զինված ստորաբաժանումները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանն ուղղված հանձնառություններ են ստանձնելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել