Բաքուն «Azersky» արբանյակով ուսումնասիրել է բնական ռեսուրսների օգտագործումը ԼՂ տարածքում |azatutyun.am|
11:46 - 10 օգոստոսի, 2019

Բաքուն «Azersky» արբանյակով ուսումնասիրել է բնական ռեսուրսների օգտագործումը ԼՂ տարածքում |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն «Azersky» արբանյակի միջոցով ուսումնասիրություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում բնական ռեսուրսների օգտագործման և նոր ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ ու հայտարարել, թե Բաքուն մտադիր է «հասցված վնասի փոխհատուցում պահանջել Հայաստանից»։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ Շուշիին մոտ գտնվող «Իսաբուլաղ» տարածքից հատվել է 0,46 հա անտառ։ Բացի այդ, արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքում ադրբեջանական կողմը պարզել է, որ «Քելբաջարի շրջանում ապօրինաբար շահագործվում են ոսկու հանքավայրեր, իսկ Թերթերի շրջանի «Դեմիրլի» հանքավայրում երկրաբանախուզական աշխատանքներ են տարվում և հայտնաբերվել են նոր ենթակառուցվածքների տարրեր (ճանապարհ, շինություն, տեխնիկա-սարքավորումներ)։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն պնդել է, որ «վնասը կհաշվվի միջազգային մեխանիզմների միջոցով» և «ապօրինի գործողությունների պատճառով Հայաստանը իրավական պատասխանատվության կենթարկվի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել