Բարձրացվել են Ագրարային համալսարանի 700 աշխատակիցների աշխատավարձերը
17:05 - 30 օգոստոսի, 2019

Բարձրացվել են Ագրարային համալսարանի 700 աշխատակիցների աշխատավարձերը

shantnews.am Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը:

Նիստի ընթացքում համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացրել է համալսարանում վերջին ամիսներին իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունքները:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը: Հոգաբարձուների խորհուրդը որոշել է հոկտեմբերի 1-ից 25 տոկոսով բարձրացնել պրոֆեսորադասախոսական (530 աշխատակից) և 10-ից 15 տոկոսով ուսումնաօժանդակ (170 աշխատակից) անձնակազմերի աշխատավարձերը: Բացի այդ, ներդրվել է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների հաշվարկման և վճարման համակարգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել