Բանակի թիվ մեկ թշնամին «դավադրությունների տեսությունն» է |acnis.am| |acnis.am|
10:38 - 23 փետրվարի, 2020

Բանակի թիվ մեկ թշնամին «դավադրությունների տեսությունն» է |acnis.am| |acnis.am|

acnis.am: acnis.am: Ոչ մարտական պայմաններում զինվորների` հաճախակի դարձած կորուստները հասարակությանը ցնցակաթվածի մեջ են գցել: Ինքնասպանությունները, դժբախտ դեպքերը, «դեռեւս չբացահայտված հանգամանքներում» կատարված սպանությունները, կարծես թե, պատահականություններից վերածվում են օրինաչափության, եւ այդ երեւույթի կողքով անտարբեր անցնելն անհնար է:

Այս օրերին զինծառայողի մահվան պատճառների մասին տարբեր տեսակետներ ու վարկածներ են հնչում` սկսած «դավադրությունների տեսության» ոգով համակված դատողություններից, վերջացրած պրոֆեսիոնալ առումով եւ բարոյահոգեբանորեն անպատրաստ հրամանատարական կազմի թույլ աշխատանքով: Մատնանշվում են զինվորների շրջանում ծաղկող ոչ կանոնադրական, քրեական ենթամշակույթ մարմնավորող հարաբերությունները, «սեւերի» եւ «սպիտակների» ներազգային լարվածության դրսեւորումները, որոնք հասարակությունից բանակ են ներմուծում առանձին զորակոչիկներ:

Ինչ վերաբերում է «դավադրությունների տեսությանը», ապա այն, ըստ որոշ լուրերի, հատուկ է արվում շահագրգիռ շրջանակների կողմից, որպեսզի «հեղափոխական» իշխանության» դեմ հանրային դժգոհություններ սկսվեն: Կամ էլ` ընդհակառակը, սա իշխանությունների ձեռքի գործն է, որպեսզի Արցախի հարցում զիջումների գնան, եւ ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ լինի դրան: Մենք բերեցինք հասարակության մեջ շրջանառվող ամենատիպական տեսակետները, բայց` ոչ բոլորը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել