Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին
13:03 - 11 մարտի, 2019

Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը: 

Վարչապետի պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ վաղը՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել