Բաժնետիրական ընկերությունների ժողովները՝ առցանց քվեարկությամբ. նախագիծն ընդունվեց |1lurer.am|
15:34 - 31 մարտի, 2020

Բաժնետիրական ընկերությունների ժողովները՝ առցանց քվեարկությամբ. նախագիծն ընդունվեց |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և 91 կողմ ձայներով  ընդունվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ու լրացումների փաթեթը: 

Նախագծով բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ: 

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում, հիմնվելով առաջարկությունների վրա, կատարվել են մի շարք փոփոխություններ: 

Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ մինչև 2020 թ. հոկտեմբերի 1-ը բաժնետիրական ընկերությունների ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել հեռակա քվեարկության միջոցով: Դրանք կարող են իրականացվել՝ անկախ կանոնադրության միջոցով նման հնարավորություն նախատեսված լինելու հանգամանքից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել