ԲՀԿ-ն փակ նիստ է արել․ կարծում են՝ Նաիրա Զոհրաբյան ունի անհրաժեշտ մասնագիտական որակները |24news.am|
09:58 - 09 ապրիլի, 2019

ԲՀԿ-ն փակ նիստ է արել․ կարծում են՝ Նաիրա Զոհրաբյան ունի անհրաժեշտ մասնագիտական որակները |24news.am|

24news.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն այսօր փակ նիստ է արել, քննարկման թեման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքն է տրանսգենդերի ելույթի և Նաիրա Զոհրաբյանի արձագանքի վերաբերյալ:

Նիստից հետ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում նշել է, որ, ըստ ԲՀԿ քաղխորհրդի, Նաիրա Զոհրաբյան ունի անհրաժեշտ բոլոր մասնագիտական որակներն իրականացնելու համար կանոնակարգով իրեն սահմանված գործառույթները։

«Կարծում ենք, որ կա՛մ կա տեղեկատվության թյուրըմբռնում, կա՛մ վարչապետն ամբողջությամբ չի տիրապետում ինֆորմացիային, որովհետև Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր բոլոր գործառույթներն իրականացրել է հավուր պատշաճի։ Նա այդ անձնավորությանը հրավեր չի ուղարկել և վերադառնալուն պես առարկայական ապացույցներ կներկայացնի։

Այս փաստաթուղթը, որը նախօրեից շրջանառվում ու թմբկահարվում է խորհրդարանում, և վարչապետը ևս մատնանշեց, ընդամենն անվտանգության հետ համադրված հասարակական կազմակերպությունների ցանկն է, որոնք գրանցվել են օնլայն հարթակում, Նաիրա Զոհրաբյանի կողմից որևէ հրավեր չի եղել»,- ասել է Տոնոյանը, ապա հավելել, որ, որպես նիստը վարող, իր գործընկերն ըստ հավուր պատշաճի է իրականացրել գործառույթները»։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել