ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու եկամտի համահարթեցման օրենքի նախագծին․ Գագիկ Ծառուկյան
11:24 - 07 հունիսի, 2019

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու եկամտի համահարթեցման օրենքի նախագծին․ Գագիկ Ծառուկյան

tert.am: «Հարկային օրենսգրքին կողմ չենք քվեարկելու, որովհետև այդտեղ կան բազմաթիվ խնդիրներ: Կան և՛ լավ բաներ, և՛ վատ: Համահարթեցման համար մենք դեմ ենք լինելու, որովհետև սա լիարժեք անարդարացի է, այսօր ժողովրդի հաշվին բյուջեի ավելացումը ընդունելի չի: Ընդհանրապես ունենք 800 հոգի, որ ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ: 800 հոգու համար պե՞տք է անեն համահարթեցում»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ես կխնդրեի՝ հարկային օրենսգիրքը վերանայողները, բարեփոխումներ անողները բարի թող լինեն համաշխարհային մակարդակով նայեն»,- ասաց Ծառուկյանը, հավելելով, որ օրինակ Գերմանիայում, եթե անձը ստանում է 9000 եվրո, ապա նա չի հարկվում: Նրա խոսքով՝ Հայաստանում ևս պիտի օրենք ընդունեն, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք չհարկվեն:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դեմ են քվեարկելու փաթեթին, հենց համահարթեցման համար:

Հարցին՝արդյո՞ք այս դեպքում տնտեսվարողները կտուժեն, Ծառուկյանը համաձայնեց՝ միանշանակ:

«Չհասկացա, եթե հիմա դու ստանում ես 65 հազար դրամ, մյուսը 3 մլն, եթե դնում ու նույն չափով են հարկում, քո 65 հազարից ի՞նչ կմնա: Բայց էն 2 մլն ստացողի վրա չի ազդի»,-նշեց Ծառուկյանը:

Ծառուկյանն ասաց, որ եթե օրինագիծն, այնուամենայնիվ, ընդունվի, ապա դա իր վրա բացասաբար չի անդրադառնա, իրենք պատրաստ են դրան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել