ԲՀԿ-ն առաջարկում է 18 տարեկան զինծառայողներին չտանել մարտական հերթապահության |lragir.am|

11:34 - 09 ապրիլի, 2019

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Բարգավաճ Հայաստան խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է 18 տարեկան զինծառայողներին չտանել մարտական հերթապահության: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրականում դա հնարավոր է իրականացնել, հատկապես որ արդեն երկու տարի է, որ գործարկվել են տարբեր պետական ծրագրեր, որոնք ծառայության մեջ ներգրավում են ավելի մեծ պատրաստվածություն ունեցող անձանց: Այսինքն՝ համապատասխան ռեսուրս կա, որպեսզի փորձառուները լինեն առաջնագծում:

Ըստ Էնֆիաջյանի՝ երբ անփորձներն են առաջնագծում, դա մեծացնում է դժբախտ դեպքերի թիվը: Տարիքով փոքրերի շրջանում ավելի մեծ են բանակում մահացության ու դժբախտ դեպքերը: Ըստ նրա՝ մտահոգիչ են նաև բանակում ինքնասպանության դեպքերը:

«Մենք այս նախաձեռնությամբ կարողանալու ենք մարտական հերթապահությունում փոփոխություն կատարել: Եվ այդ փոոփոխությունների արդյունքում մենք կարողանալու ենք մարդկային կյանքեր փրկել: Խոոսքը վերաբերում է հետևյալին, որ մարտական հերթապահոություն իրականացնեն ոչ թե 18 տարեկան երիտասարդները, այլ նվազագույնը մեկ տարվա ծառայություն անցնելու, փորձառություններ ու հմտություններ ձեռք բերելուց հետո նոր նրանք հնարավորություն ունենան մարտական հերթապահություն անցնելու»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել