ԲԴԽ անդամը 5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա եւ 8 մլն դրամը գերազանցող ոսկեղեն եւ ժամացույց ունի |armtimes.com|
11:58 - 23 մայիսի, 2019

ԲԴԽ անդամը 5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա եւ 8 մլն դրամը գերազանցող ոսկեղեն եւ ժամացույց ունի |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելուց հետո՝ 2019 թվականի ապրիլի 26-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Մեղրյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2 ավտոտնակ եւ 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Որպես շարժական գույք Մեղրյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «BMW X5 4.4 I» եւ «MERCEDES-BENZ CLA 200» մակնիշների:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մեղրյանն ունեցել է 20 հազար դրամի չափով բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ԲԴԽ անդամը 30 հազար դոլարի չափով հանձնած փոխառություններ ունի:

Մեղրյանը հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք ոսկեղեն եւ ժամացույց: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել է 7500 եվրո:

Ավելին՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել