Արցախում  կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է
15:55 - 27 ապրիլի, 2020

Արցախում կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որԱրցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել