Արցախում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է
17:42 - 18 ապրիլի, 2020

Արցախում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ:

Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել