Արցախում ձայներ գնելու մասին խոսակցությունները համատարած են. Մանվել Սարգսյան |factor.am|
09:52 - 19 փետրվարի, 2020

Արցախում ձայներ գնելու մասին խոսակցությունները համատարած են. Մանվել Սարգսյան |factor.am|

factor.am: – Պարո՛ն Սարգսյան, նոր եք վերադարձել Արցախից: Այնտեղ արդեն նախընտրական թեժ շրջան է: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:

– Ասեմ, որ շատ հետաքրքիր վիճակ է, որովհետև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները մեծ ազդեցություն են թողել Արցախի վրա, և այս երկու տարվա ընթացքում դա նկատվում էր: Եվ ինչն է էական, նույնն էլ, ի դեպ, ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդգծեցի, որ ստեղծվել է վիճակ, որտեղ ամեն ինչը պիտի որոշվի քվեարկողների ձայներով: Որևէ գործոն, որը կարող է այս կամ այն ուժին թույլ տալ հաղթել, չկա՝ բացի ժողովրդի հետ խոսելը: Հայաստանում դեռ, կարծեմ, այդպիսի վիճակ չկա: Համապետական կամ ավագանու ընտրությունները հանրաքվեի նման մի բան էին. պարզ էր, հստակ էր, մարդիկ գիտեին՝ ինչու են գնում, որպեսզի հեղափոխությունն առաջ գնա: Բայց այնտեղ նման բան չկա, որովհետև տեղում դեռ հին իշխանություններն են, որոնք, իհարկե, շատ թուլացած են: Ինչպես այստեղ, այնտեղ էլ տարիներ շարունակ եղել է վախի մթնոլորտ, պատերազմի ազդեցություն, և աշխատում էին տիպիկ մեխանիզմները՝ վարչական ռեսուրս, շանտաժ:

– Այսինքն՝ այս ընտրություններում բացառում եք, որ նման բան կարող է լինել:

– Բացառելը գիտեք՝ ինչպես, չի աշխատում: Այդ գործող համակարգը, որը, ի դեպ, բավականին կադրեր արդեն կորցրել է, և արդեն ՏԻՄ ընտրություններին պարզ երևում էր, որ ազդեցությունը ժողովրդի վրա նվազել է: Մյուս կողմից, նման ապակողմնորոշված վիճակում Արցախի ժողովուրդը երբևէ չի եղել, որովհետև երբևէ ընտրություն չի տեսել:

– Այդ դեպքում՝ ինչպե՞ս է ժողովուրդը գնալու քվեարկության:

– Այ հիմա ամենաէականը դա է… Ի՞նչ վիճակ կարող է ստեղծվել, որ պարզեցում մտցվի: Մենք տեսել ենք, որ ամիսներ առաջ մի քանի հոգի, չսպասելով նախընտրական այս վիճակին, գործունեություն էին ծավալում: Սամվել Բաբայանը ստորագրահավաք էր սկսել, որ պայմաններ ստեղծի իր համար՝ նախագահական ընտրություններին մասնակցելու, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն էլ հավաքներ էր անում, խոսակցություններ կային՝ հարաբերություններ է կառուցում, ֆինանսական ծախսեր է անում… Բայց հետո եկավ իրականությունը, և այդ իրականությունն արդեն պետք է պարզություն ստեղծի: Եվ հիմա կարծես այդ պարզությունը ստեղծվում է, որովհետև ինտրիգային, հետաքրքիր բաներ եղան: Սամվել Բաբայանը չկարողացավ հաջողի, դատարանը թույլ չտվեց: Բայց ստորագրահավաքը եղել է, կողմնակիցներ կան, հիմա ի՞նչ պետք է արվի այդ ժամերի հետ: Ի վերջո, նա եկավ այն մտքին, որ պիտի այլընտրանքային, ընդդիմադիր ծրագիր ունեցող ուրիշ թեկնածուի սատարի:

– Դուք ասում եք, որ այս ընտրություններում միայն ժողովրդի քվեն է, ոչ մի այլ ազդեցությունների ընտրողը չի ենթարկվելու: Բայց այլ թեկնածուներ, օրինակ՝ Վիտալի Բալասանյանը, խոսում է արդեն իսկ կեղծիքների մասին, նշում է, որ թեկնածուներն իրար մեջ պայմանավորվածությունների են գնում, նույնիսկ ձայների վաճառքի, ատելության մթնոլորտի հրահրման մասին է խոսում: Նման բան կա՞:

– Արցախում ձայների գնման հարցով համատարած խոսակցություններ են: Երբ մարդկանց հետ խոսում ես, այնպիսի բաներ են պատմում, որ չգիտես… Այդ զրույցների մթնոլորտը շարունակվում է: Ես չգիտեմ՝ այդ հարցով իրավապահները կզբաղվե՞ն, թե՞ չեն զբաղվի: Ի վերջո՝ գործող իշխանությունն է, այն, ինչ եղել է անցյալում:

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել