Արցախում կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 10 քաղաքացու փորձանմուշների արդյունքը բացասական է. նրանց մոտ վարակ չի հաստատվել

23:22 - 27/ապրիլի/2020
Cover


INFOTAGS

Կորոնավիրուս

Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ համաձայն երկրի Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքն արդեն ստացվել է՝ բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ նույնպես վարակը չի հաստատվել:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:

 
   
 

Պատճենել հղումը