Արցախում կորոնավիրուսի թեստավորման 35 նմուշառում է իրականացվել. պատասխանները վաղը կստացվեն
19:50 - 20 ապրիլի, 2020

Արցախում կորոնավիրուսի թեստավորման 35 նմուշառում է իրականացվել. պատասխանները վաղը կստացվեն

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվությամբ, օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի թեստավորման շուրջ 35 նմուշառում է իրականացվել, որոնք հետազոտության նպատակով ուղարկվելու են ՀՀ:

Թեստավորման արդյունքները պարզ կլինեն վաղը: Նախարարությունը հիշեցնում է, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել