Արցախում կձևավորվի շրջակա միջավայրի վրա փոքր հէկերի ազդեցությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ
21:49 - 28 փետրվարի, 2020

Արցախում կձևավորվի շրջակա միջավայրի վրա փոքր հէկերի ազդեցությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր ընդունել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամներին:

Հանձնաժողովի աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս, որի ընթացքում ուսումնասիրվել են ինչպես Շահումյանի, այնպես էլ Մարտակերտի և Քաշաթաղի շրջաններում տեղակայված գործող և կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանները, դրանց հնարավոր բնապահպանական ազդեցության աստիճանը, նախագծման և կառուցման համապատասխանությունը բնապահպանական օրենսդրության պահանջներին: Իրականացված ուսումնասիրությունները, հետազոտություններն ու արդյունքները ամրագրվել են միասնական փաստաթղթում: Հադիպմանը մասնագիտական հանձնաժողովի անդամներն առանձին–առանձին իրենց տեսակետներն են հայտնել բնապահպանական ու հիդրոէներգետիկ ոլորտներում հետագա աշխատանքների իրականացման շուրջ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել