Արցախում ժամը 17:00–ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 37,5%–ը

 |armenpress.am|
18:27 - 14 ապրիլի, 2020

Արցախում ժամը 17:00–ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 37,5%–ը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ապրիլի 14-ի, ժամը 17:00–ի դրությամբ` մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 37,5%–ը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը։

«Ապրիլի 14-ի, ժամը 17։00–ի դրությամբ` ընտրություններին մասնակցել է 38 հազար 839 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 37,5%–ը»,– ասաց Արզումանյանը։

ԿԸՀ նախագահի տեղակալը ներկայացրեց քվեարկության ընթացքն ըստ շրջանների.

Ստեփանակերտում քվեարկել է 10616 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 27,2%–ը, Ասկերան` 5522 ընտրող կամ 46,3%–ը, Հադրութ` 4237 ընտրող կամ 49,7%–ը, Մարտակերտ` 5601 ընտրող կամ ընտրողների 43%–ը, Մարտունի` 7305 ընտրող կամ ընտրողների 42,4%–ը, Շահումյան` 887 ընտրող կամ 42,2%–ը, Շուշի` 1551 ընտրող կամ ընտրողների 39,5%–ը, Քաշաթաղ` 2973 ընտրող կամ ընտրողների 41,9%–ը։

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվերակել է 147 ընտրող կամ ընտրողների 17,7%–ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել