Արցախում ելքի և մուտքի սահմանափակումների մեղմացման վերաբերյալ որոշում առայժմ չկա․ Ջիվան Ղահրամանյան |tert.am|
19:50 - 01 մայիսի, 2020

Արցախում ելքի և մուտքի սահմանափակումների մեղմացման վերաբերյալ որոշում առայժմ չկա․ Ջիվան Ղահրամանյան |tert.am|

tert.am: Արցախի նախագահի 2020 թվականի մարտի 13-ի հանձնարարության համաձայն՝ ոստիկանությունը օտարերկրյա քաղաքացիների մուտքի հսկողություն է սահմանել։ Սահմանային 4 անցակետերում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար աշխատանքներն ուժեղացվել են։ Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակվող ասուլիսի ընթացքում սահմանային անցակետերում տարվող կանխարգելիչ աշխատանքները ներկայացնելու ընթացքում հայտարարեց ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ջիվան Ղահրամանյանը։

«Ոստիկանության աշխատողները հսկիչ անցագրային կետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց  ինքնությունը հաստատող փաստաթուղթը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը։ ՀՀ մեկնող անձանց և  ՀՀ տարածքում տեղաշարժելու համար սահմանված տեղեկություններ պարունակող  փաստաթողթի առկայությունը։ Արցախ մուտք գործած անձանց  ոստիկանությունը տեղեկացնում է և պարտավորեցնում, որ 14 օր ինքնամեկուսանան։ Վերջիններիս ինքնամեկուսացման վայրի վերաբերյալ տվյալները վերցվում են, որ ոստիկանությունը տարածքային ստորաբաժանումների ուժերով հսկողություն իրականացնի»,- տեղեկացրեց նա։

Ղահրամանյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում վարակակիր անձանց հետ հնարավոր շփում ունեցած «Աղավնո» հսկիչ անցագրային ծառայության 4 ծառայող ինքանամեկուսացել են։ 

Դիտարկմանը՝ ՀՀ-ում որոշ սահմանափակումներ մեղմացվում են և հարցին՝ արդյո՞ք Արցախում ելքի և մուտքի կարգում մեղմացում սպասվում է, Ղահրամանյանը նշեց, որ առաջնորդվում են պարետի որոշումներով, և առայժմ նման որոշում չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել