Արցախում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
11:08 - 19 ապրիլի, 2020

Արցախում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7 քաղաքացի, առողջացել է 2 մարդ:

Արցախում այսօրվա դրությամբ մեկուսացված է 25 մարդ, իսկ ընդհանուր առմամբ թեստավորվել է 141 հոգի:

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Արցախում 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել Հայաստանի Հանրապետություն, հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել