Արցախում աշխատանքներ են տարվում հակաճգնաժամային ծրագրեր կիրառելու ուղղությամբ |armenpress.am|
15:03 - 14 ապրիլի, 2020

Արցախում աշխատանքներ են տարվում հակաճգնաժամային ծրագրեր կիրառելու ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` աշխատանքներ են տարվում հակաճգնաժամային ծրագրեր կիրառելու ողությամբ։

Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Միջոցառումներ կիրականացվեն սոցիալական բնույթի վնասները չեզոքացնելու ուղղությամբ: Բացի դրանից, գյուղատնտեսության ոլորտում արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել 6 ծրագիր, որոնք ուղղված են տնտեսական վնասների վերականգնմանը և պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը: Պետական վարկավորման կառույցների, մասնավորապես՝ Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից տնտեսավարող սուբյեկտների համար վարկային արձակուրդից օգտվելու հնարավորություն է ստեղծվել»,- ասաց Մարտիրոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել