Արցախում այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 թեստի արդյունքները բացասական են
17:37 - 15 ապրիլի, 2020

Արցախում այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 թեստի արդյունքները բացասական են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Միաժամանակ տեղեկացնենք, որ այդ 16 քաղաքացու թվում են եղել նաև վարակի դեպքով Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացի, որոնց դեպքում ըստ էության, իրականացվել է կրկնակի թեստավորում (առաջին թեստավորումն իրականացվել էր մեկուսացնելուց հետո):

Ըստ գործող ընթացակարգի՝ վաղը վերոնշյալ երկու վարակակիրները կրկին կթեստավորվեն և թեստավորման բացասական արդյունքների դեպքում դուրս կգրվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել