Արցախի պարետը սահմանել է ԱՀ մուտքի արգելքից բացառությունները
22:50 - 13 ապրիլի, 2020

Արցախի պարետը սահմանել է ԱՀ մուտքի արգելքից բացառությունները

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր հրավիրել է պարետատան անդրանիկ նիստը:

Գրիգոր Մարտիրոսյանը պարետատան կազմում ընդգրկված շահագրգիռ մարմինների ղեկավարներին է ներկայացրել պարետի որոշումների նախագծերը, որով սահմանվելու են մի շարք սահամանփակումներ:

Գրիգորի Մարտիրոսյանը սահմանել է ԱՀ մուտք գործելու առանձնահատուկ եվ անհետաձգելի համարվող դեպքերը, ինչպես նաև Արցախի հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումները:

Ըստ այդմ, հայտարարված արտակարգ դրության պայմաններում ԱՀ բացառության կարգով կարող են մուտք գործել բեռնափոխադրում իրականցնող մեկ վարորդ մեկ  ուղեկցորդով, գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք: Արցախ կարող են մտնել տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքի առկայության, ինչպես նաև առողջապահական անհետաձգելի կարիքների դեպքում, հոգեհանգստի կամ թաղման արարողության մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավորները (հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը, եղբայրը), պաշտոնական այցերի դեպքում, ԱՀ ՊԲ կարիքներից ելնելով՝ ԶՈւ անձնակազմի և տեխնիկայի համար:

Պարետի որոշման այլ մանրամասներ՝  nkrgov.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել