Արցախի պարետատունը քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը |armenpress.am|
14:04 - 14 ապրիլի, 2020

Արցախի պարետատունը քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի ռեժիմի պարետատունը քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը։

Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Այդ հարցն առայժմ քննարկվում է: Ամենայն հավանականությամբ՝ կկիրառվեն առանձին տարածքների համար սահմանափակման որոշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում կտարածվեն նաև ամբողջ հանրապետության տարածքում»,- ասել է Մարտիրոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել