Արցախի մի շարք շինարարական օբյեկտներում շինարարություն է ընթանում՝ չնայած կորոնավիրուսի՝ շինարարության ոլորտի վրա թողած որոշակի ազդեցությանը
13:38 - 25 ապրիլի, 2020

Արցախի մի շարք շինարարական օբյեկտներում շինարարություն է ընթանում՝ չնայած կորոնավիրուսի՝ շինարարության ոլորտի վրա թողած որոշակի ազդեցությանը

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանխատեսումներով, չնայած նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ շինարարության ոլորտի վրա թողած որոշակի ազդեցությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ մի շարք շինարարական օբյեկտներում շինարարություն է ընթանում:

Ելնելով անվտանգության կանոններից, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում աշխատանքներն ընթանում են բացօթյա պայմաններում, իսկ ներքին հարդարման աշխատանքների կատարման ժամանակ պահպանվում է սոցիալական հեռավորությունը:

Ստեփանակերտի ամենամեծ շինհարթակի՝ Թումանյան փողոցում կառուցվող 13 մասնաշենքից բաղկացած 187 բնակարանով նոր թաղամասի շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ներդրումային ծրագրի:

Թումանյան փողոցում շարունակվում է նաև «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի, բարերարի միջոցներով կառուցվող 10 հարկանի և ՊԲ միջոցներով կառուցվող 5 հարկանի բազմաբնակարան շենքերի շինարարությունը:

Վերանորոգվում, փոսալցվում և ասֆալտապատվում են համայնքային ու հանրապետական նշանակության ճանապարհները:

Այս պահին շինարարություն չի ընթանում այն օբյեկտներում, որտեղ կորոնավիրուսի պատճառով աշխատուժի խնդիր է առաջացել (քանի որ վարպետների մեծ մասը ՀՀ-ից են):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել