Արցախի մի շարք զորամասեր անցել են սննդի ապահովման նոր տարբերակին․ գործընթացը շարունակական է

 |armenpress.am|
18:25 - 17 ապրիլի, 2020

Արցախի մի շարք զորամասեր անցել են սննդի ապահովման նոր տարբերակին․ գործընթացը շարունակական է |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

«Նման հերթական ճաշարանների բացման արարողությունը ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում տեղի է ունեցել ապրիլի 17-ին, որի մատուցվող սննդատեսակների ու ծառայությունների որակական ցուցանիշները առաջինը գնահատել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, գեներալ-մայոր Բորիս Դավիդովը: Սննդի ապահովումն իրականացնող ընկերության պատասխանատուների վստահեցմամբ իրենք իրականացնում են մշտական դիտարկումներ և, հաշվի առնելով ծրագրի անմիջական շահառուների նկատառումները, փորձում են էլ ավելի բարելավել մատուցվող ծառայությունների որակը»,- նշված է հայտարարության մեջ:

Անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը շարունակական է և առաջիկայում կներառի ՊԲ այլ զորամասեր ևս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել