Արցախի կառավարության նիստում վերլուծվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները
19:11 - 19 մարտի, 2020

Արցախի կառավարության նիստում վերլուծվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:

Նիստի ժամանակ վերլուծվել են նաեւ համաճարակային իրավիճակը հանրապետությունում եւ սուր շնչառական վարակների ու նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների շարունակական ձեռնարկման եւ հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել