Արցախի ընտրություններում տեղի ունեցած մի քանի անճշտությունները տեխնիկական վրիպակներ են. Արցախի ոստիկանության հայտարարությունը
16:09 - 09 ապրիլի, 2020

Արցախի ընտրություններում տեղի ունեցած մի քանի անճշտությունները տեխնիկական վրիպակներ են. Արցախի ոստիկանության հայտարարությունը

Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է․


«Ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի` «Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին» ֆեյսբուքյան հրապարակամանը, ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համապատասխան ստուգումների արդյունքում պարզվել է, որ զույգ քույրեր Իննա և Աննա Վիտալիի Աբրահամյանները, ովքեր ընտրական հանձնաժողովի անդամներ են, մասնակցել են ընտրություններին և քվեարկել ըստ ընդգրկված ընտրատեղամասի, Աննա Աբրահամյանը` Ստեփանակերտի թիվ 1/11, իսկ Իննա Աբրահամյանը՝ թիվ 1/13: Ծրագրի 1 տառի վրիպակի պատճառով երկուսի անունն էլ ընտրական ցուցակներում Իննա է նշվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել՝ ամեն մեկն իր փոխարեն: 



Անդրադառնալով ՀՀ սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների քվեարկությանը մասնակցելուն, տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է Սերգեյ Գեորգիի Առստամյանին, Գյուլչորա Խորենի Պետրոսյանին և Ռազմիկ Միքայելի Առաքելյանին, ովքեր բնակվում են Ստեփանակերտում, նշված օրը չեն բացակայել և յուրաքանչյուրը համապատասխանաբար, Ստեփանակերտի թիվ 1/23, թիվ 1/19 և թիվ 1/27 ընտրատեղամասերում մասնակցել են քվեարկությանը, ավելին Գյուլչորա Խորենի Պետրոսյանը հանդիսացել է նախագահի թեկնածու Մ.Պողոսյանի վստահված անձը`գտնվելով ընտրատեղամասում:

Ինչ վերաբերում է Թամարա Վագիֆի Գևորգյանի` ՀՀ սահմաններից դուրս գտնվելով քվեարկությանը մասնակցելու դեպքին, նշենք, որ վերջինս գտնվում է ՀՀ սահմաններից դուրս և Ստեփանակերտի թիվ 1/23 ընտրատեղամասում նրա անվան դիմաց՝ ընտրացուցակի 1118-րդ համարի տակ լրացվել է եղբոր՝ Հրանտ Վագիֆի Գրիգորյանի` քվեարկությանը մասնակցելու տվյալները, իսկ վերջինիս անվան տվյալների՝ ընտրացուցակի 1119-րդ համարի տողը մնացել է դատարկ, հասկանալի է, որ շփոթմունք է, դիտավորություն չկա:



Լրացուցիչ ցուցակների պատճենները չտրամադրելու և չհրապարակելու առումով նշենք, որ օրենքի նորմ չի հանդիսանում լրացուցիչ օրինակ պահելը, ինչը տրամադրվել է յուրաքանչյուր ընտրատեղամասի և կարող է ձեռք բերվել ԿԸՀ-ի միջոցով, հիմնական ցուցակների հետ հրապարակել հնարավոր չէ, քանի որ լրացուցիչ ցուցակների որոշ մասը կազմվում է տեղամասում` ընտրությունների օրը մինչև քվեարկության ավարտը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել