Արցախի անկախության Ճանաչման հարցն, իհարկե, օրակարգում է և բանակցային սեղանին դրված է այն: Առանց դրա՝ գոնե մենք որևէ գործընթաց չենք անում: ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախորդ տարվա Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանը հարց էր ուղղել նախարարի տեղակալին այն մասին, թե, արդյոք, բանակցային գործընթացում դրվում է Արցախի անկախության ճանաչման հարցը, քանի որ երբ Արցախի անկախությունը ճանաչվի, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից, խաղաղությունն ապահովված է:
«Այլ բան, որ ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ բոլոր կողմերը երկակի մոտեցում են ցուցաբերում: Դա պետք է ընկալվի միանշանակ, ինչը, ավելի քան վստահ եմ, բանակցությունները կհեշտացնի»,– ասաց փոխարտգործնախարարը:
comment.count (0)