Արցախի ՊՆ-ն հերքում է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին լուրերը
09:37 - 21 հունիսի, 2019

Արցախի ՊՆ-ն հերքում է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին լուրերը

Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ԱՀ պաշտպանության նախարարությունը:

Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել