Արցախի ՊԲ հրամանատարը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը
11:31 - 01 նոյեմբերի, 2019

Արցախի ՊԲ հրամանատարը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը

Նոյեմբերի 1-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել